Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն այս ամռանը չի հեռանա թիմից, հայտնում է ֆուտբոլային փորձագետ Դանիել Ռիոլոն:
«Կիլիանը կմնա Փարիզում գալիք մրցաշրջանում: Եթե նույնիսկ ակումբը որոշի նրան թողնել պահեստայինների նստարանին, Մբապեն կշարունակի մնալ թիմում ու պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը»,- Ռիոլոյի խոսքը փոխանցում է RMC Sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ․ աշխարհի չեմպիոնը հրաժարվել է ակտիվացնել պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգելու կետը: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 43 խաղում դարձել էր 41 գոլի և 10 ասիստի հեղինակ:


