Ֆրանսիայի ֆուտբոլիստների Ազգային միությունն (UNFP) ընտրել է Լիգա 1-ի լավագույն խաղացողին: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 5-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
25-ամյա ֆրանսիացին մրցանակը ստացել է նաև 2019, 2021, 2022 և 2023 թվականներին: 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակը չի հանձնվել:
5 անգամ լավագույնի կոչումը ռեկորդի թարմացում է: Երեք անգամ Ֆրանսիայի առաջնության լավագույնի կոչումը ստացել է ՊՍԺ-ի ու Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Մբապեն մոտ է նաև 6-րդ անգամ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու դառնալուն: Հարձակվողը 27 գոլ է խփել և 8 գոլով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող Ջոնաթան Դևիդին («Լիլ»):
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Բրեստը» գլխավորող Էրիկ Ռուան: