Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ և L'Equip պարբերականից ստացել հատուկ մրցանակ։
25-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում հավաքել է 56 միավոր։ Նա առաջ է անցել Վիլյամ Սալիբայից («Արսենալ», 51), Մայք Մենյանից («Միլան», 24), Էդուարդո Կամավինգայից («Ռեալ Մադրիդ», 17), Օրելյեն Չուամենիից («Ռեալ Մադրիդ», 16), Անտուան Գրիզմանից («Աթլետիկո Մադրիդ», 15) և Պյեռ Լե-Մելուից (Ֆրանսիա, 15)։
Հիշեցնենք, որ Մբապեն 2023/24 մրցաշրջանում դեռ հանդես էր գալիս ՊՍԺ-ում և 48 խաղում խփել է 44 գոլ, դարձել 10 ասիստի հեղինակ։