Փարիզի ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 100 միլիոն եվրո բոնուս կստանա Մադրիդի «Ռեալից», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
25-ամյա ֆուտբոլիստն առաջիկա ամռանն «Արքայական ակումբին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։ Մբապեն այդ գումարը կստանա 5 տարվա ընթացքում։
Ֆրանսիայի հավաքականի ավագը 2017 թվականից է խաղում ՊՍԺ-ում, որի կազմում մասնակցել է 307 հանդիպման, դարձել 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, փարիզյան ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։