Logo

Մբապեին մեղադրել են բռնաբարության մեջ. ոստիկանությունը հետաքննություն է սկսել

17:09 / 15.10.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին Շվեդիայում մեղադրել են բռնաբարության մեջ: Հոկտեմբերի 10-ին ֆրանսիացին իր ընկերների հետ մեկնել է Ստոկհոլմ, այնուհետև տեղի ոստիկանությունը սկսել է հետաքննություն անցկացնել բռնաբարության մեղադրանքով, որը գրանցվել է ֆրանսիացու այցելած հյուրանոցում:

Մբապեն սոցիալական էջերում այդ լուրը ֆեյք է անվանել: Նա նաև ակնարկել է՝ պատահական չէ, որ այդ լուրը հրապարակվել է ՊՍԺ-ի դեմ նրա 55 միլիոն եվրոյի գործով դատական նիստից մեկ օր առաջ: Փարիզյան ակումբում ֆրանսիացի ֆուտբոլիստի գրառումն ամոթալի են անվանել:

Հոկտեմբերի 15-ին շվեդական ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել բռնաբարության գործով հետաքննություն սկսելու մասին, սակայն «Ռեալի» հարձակվողի անունը չի նշել:

Ավելի ուշ TV4 հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, որ տուժած կինը դիմել է ոստիկանություն ու բռնաբարության մեջ մեղադրել Մբապեին: Դատախաղության հետաքննությունը հենց 25-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ է անցկացվում:

Նշվում է, որ տուժած կինը սկզբում դիմել է հիվանդանոցի այն բաժանմունք, որը նախատեսված է բռնաբարության դեպքերի համար:

Այս պահին շվեդական ոստիկանությունում Մբապեն հիմնավոր մեղադրյալի կարգավիճակ ունի: Դա սկանդինավյան երկրում ամենացածր աստիճանի կասկածյալի կարգավիճակն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ