Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի փաստաբան Մարի-Ալիկս Կանու-Բերնարը մեկնաբանել է իր հաճախորդի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով գործը փակելու որոշումը:
«Հաստատում և պնդում եմ, որ այս փուլում տուժածի բողոքն ընդհանրապես չի վերաբերում Մբապեին: Շատ հնարավոր է, որ այդ կինն ընդհանրապես Կիլիանին նկատի չի ունեցել:
Շվեդական մամուլը մի շարք հանգամանքներ այլ կերպ է ներկայացրել, իսկ դատախազի հնչեցրած փաստարկներն այլ բանի մասին էին խոսում»,- փաստաբանի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեդիայի դատախազությունը Ֆրանսիայի հավաքականի ավագի դեմ երկու դեպքով բռնաբարության մեղադրանքով գործը փակել էր ապացույցների բացակայության պատճառով: