Logo

Մբապեի մայրը կհանդիպի ՊՍԺ-ի ղեկավարության հետ

21:24 / 29.06.2023Ֆուտբոլ
Նասեր Ալ-Խելաիֆ-Ֆայզա Լամարի

Փարիզի ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հունիսի 30-ին կհանդիպի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մայր և գործակալ Ֆայզա Լամարիի հետ:

Marca-ի համաձայն՝ կողմերը կքննարկեն փակուղային իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակները: 

Ֆրանսիայի չեմպիոնը, ամենայն հավանականությամբ, 2-3 տարվա պայմանագիր կառաջարկի 2018թ․ աշխարհի չեմպիոնին ու կխոստանա 2024 թվականին նրա տրանսֆերային իրավունքը վաճառել Մադրիդի «Ռեալին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն հրաժարվել է ակտիվացնել պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգելու կետը:

Ավարտված մրցաշրջանում 24-ամյա ռմբարկուն ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 43 խաղում խփել էր 41 գոլ ու կատարել 10 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ