Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Մենդիսորոցա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Ալավեսին»։
«Արքայական ակումբին» 34-րդ րոպեին խփած գոլով հաղթանակ պարգևեց Էդուարդո Կամավինգան
38-րդ րոպեին մադրիդյան գրանդը մնաց 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար դաշտից հեռացվեց թիմի հարձակվող Կիլիան Մբապեն։
70-րդ րոպեին էլ կարմիր քարտ ստացավ «Ալավեսի» ֆուտբոլիստ Մանու Սանչեսը։
«Ռեալը» 66 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Բարսելոնան» 70 միավոր ունի։ «Ալավեսը» 30 միավորով 17-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 31-րդ տուր
«Ալավես» - «Ռեալ»` 0-1
Էդուարդո Կամավինգա, 34
Հեռացում` Կիլիան Մբապե, 38 («Ռեալ»), Մանու Սանչես, 70 («Ալավես»)
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


