Logo

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դժգոհ են Մբապեի պահվածքից և կարգավիճակից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:01 / 14.10.2022ՍՊՈՐՏ
null

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հարաբերությունները վատթարացել են ոչ միայն ակումբի ղեկավարության, այլև թիմակիցների հետ, հայտնում է L'Équipe-ը:

ՊՍԺ-ի որոշ խաղացողներ դժգոհ են Մբապեի պահվածքից և կարգավիճակից, որը նա ունի պայմանագրի երկարաձգումից հետո:

23-ամյա ֆուտբոլիստը երբեմն կարող է մարզումներն անցկացնել ժպիտով ու կատակներ անելով, իսկ երբեմն անգամ չշփվել ակումբակիցների հետ:

Մբապեին թիմում չեն աջակցում Աշրաֆ Հակիմին, Յուգո Էկիտիկեն, Նորդի Մուկիելեն և Պրեսնել Կիմպեմբեն: Միաժամանակ, թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն աջակցում է նրան:

Հաղորդվում է նաև, որ թիմում իսպանախոս շատ ֆուտբոլիստներ ու ավագ Մարկինյոսը համախմբված են Լիոնել Մեսիի և Նեյմարի շուրջը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից, իսկ ֆրանսիական գրանդը պատրաստ է 400 միլիոն եվրոյով վաճառել ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից: Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, խփել 12 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ