Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում հյուրընկալվեց «Վալյադոլիդին» և հաղթեց 3-0 հաշվով:
Հեթ-տրիկ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը բոլոր մրցաշարերում վերջին 5 խաղում 8 գոլ է խփել: Կիլիանի համար այս հեթ-տրիկն առաջինն է «Արքայական ակումբի» մարզաշապիկով:
Իսպանիայի չեմպիոնը 49 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: «Վալյադոլիդը» 15 միավորով վերջին` 20-րդ տեղում է:
Իսպանիայի Լա լիգա, 21-րդ տուր
«Վալյադոլիդ» - «Ռեալ Մադրիդ»` 0-3 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 30, 57, 90+1 (11մ)
Հեռացում` Մարիո Մարտին, 90 («Վալյադոլիդ»)
Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


