Logo

Մբապեի գործակալությունը հերքել է «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը

18:32 / 08.01.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի գործակալությունը հերքել է լուրերը, թե 24-ամյա ֆրանսիացին պայմանավորվել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու շուրջ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մբապեն մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն։

«Մբապեի ապագայի վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Նույնիսկ քննարկումներ չեն սկսել այդ թեմայով։

Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Կիլիանի վրա, որպեսզի նա կայացնի արագ որոշում»,- նշել են գործակալությունից, հաղորդում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ