Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»:
Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձան բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Երկու գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցից:
«Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստների հարվածներից հետո երեք անգամ «Ռեալին» փրկեց դարպասաձողը: Բասկյան թիմի հայտացուցակից բացակայում էր Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը վերջերս է վերսկսել մարզումները:
Գործող չեմպիոնը 11 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Ռեալ Սոսյեդադը» չորս միավորով 16-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 5-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»` 0-2
Վինիսիուս Ժունիոր, 58 (11մ), Կիլիան Մբապե, 75 (11մ)