Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում տանը 3-2 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»: Դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:
Գործող չեմպիոնը 75 միավորով երկրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնայից» հետ է չորս միավորով: Հաջորդ տուրում մադրիդցիները կհյուրընկալվեն հենց «Բարսելոնային»: «Սելտան» 46 միավորով 7-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 34-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Սելտա Վիգո»` 3-2 (տեսանյութ)
Արդա Գյուլեր, 33, Կիլիան Մբապե, 39, 48 - Խավի Ռոդրիգես, 69, Ուիլիոթ Սվեդբերգ, 76


