Logo

Մբապեի դուբլը. «Ռեալը» հաղթեց և առաջին տեղում է

23:22 / 15.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում հյուրընկալվեց «Վիլյառեալին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Արքայական ակումբից» դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:

Գործող չեմպիոնը 60 միավորով առաջին տեղում է, երեք միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային», չորս միավորով` լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Աթլետիկոյին»: Այս տուրում «Բարսելոնան» Մադրիդում կմրցի «Աթլետիկոյի» դեմ: «Վիլյառեալը» 44 միավորով մնաց 5-րդ տեղում:

Իսպանիայի Լա լիգա, 28-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ»` 1-2 (տեսանյութ)

Խուան Ֆոյթ, 7 - Կիլիան Մբապե, 17, 23

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ