Logo

Մբապեի դուբլը. «Ռեալը» 4 գոլ խփեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

21:11 / 19.01.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 4-1 հաշվով պարտության մատնեց «Լաս Պալմասին»։

Հյուրերը 30-րդ վայրկյանին բացեցին հաշիվը, սակայն նախքան ընդմիջումն «Արքայական ակումբը» երեք գոլ խփեց, իսկ երկրորդ խաղակեսում դրեց հանդիպման վերջակետը։

Երկարատև դադարից հետո խաղադաշտ վերադարձավ «Արքայական ակումբի» պաշտպան Դավիդ Ալաբան, որը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում: Ավստրիացի ֆուտբոլիստը նախորդ անգամ հանդիպման էր մասնակցել 2023 թ. դեկտեմբերի 17-ին։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը Լա լիգայում գոլերի քանակը հասցրեց 12-ի ու գլխավոր ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է։ Մեկական գոլով էլ աչքի ընկան վինգերներ, իսպանացի Բրահիմ Դիասն ու բրազիլացի Ռոդրիգոն։

«Ռեալը» միավորների քանակը հասցրեց 46-ի, շրջանցեց Մադրիդի «Աթլետիկոյին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ռոխիբլանկոսն» ունի 44, իսկ երրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնան»` 39 միավոր։ «Լաս Պալմասը» 22 միավորով 14-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 20-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Լաս Պալմաս»` 4-1 

Կիլիան Մբապե, 18 (11մ), 36, Բրահիմ Դիաս, 33, Ռոդրիգո, 57 - Ֆաբիու Սիլվա, 1

Հեռացում` Բենիտո Ռամիրես, 64 («Լաս Պալմաս»)

Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա