Logo

Մբապեի դուբլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին «Լիոնի» դեմ խաղում

00:38 / 04.09.2023• Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 4-րդ տուրում հյուրընկալվեց «Լիոնին» ու հաղթեց 4-1 հաշվով:

Փարիզյան թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. դուբլով աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփեցին իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ու մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին:

«Լիոնի» միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն:

ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 8-ի և երկրորդն է աղյուսակում. առաջատարը 10 միավորով «Մոնակոն» է: «Լիոնը» մեկ միավոր է վաստակել և եզրափակում է աղյուսակը:

Լիգա 1, 4-րդ տուր

«Լիոն» - ՊՍԺ՝ 1-4 (տեսանյութ)

Կորենտեն Տոլիսո, 74 (11մ) - Կիլիան Մբապե, 4 (11մ), 45+1, Աշրաֆ Հաքիմի, 20, Մարկո Ասենսիո, 38

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ