Logo

Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»

01:28 / 02.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց անդալուզյան «Բետիսին» և հաղթեց 2-0 հաշվով։

«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Կիլիան Մբապեն, որն առաջին գոլերը խփեց Իսպանիայի առաջնությունում։ Ֆրանսիացի հարձակվողը երկու անգամ աչքի ընկավ երկրորդ խաղակեսում։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը շարունակում է ռեկորդային անպարտելի շարքը Լա լիգայում՝ այն հասցնելով 36 խաղի (26 հաղթանակ, 10 ոչ-ոքի)։ Նախորդ անգամ մադրիդցիներն առաջնությունում պարտվել են 2023թ․ սեպտեմբերի 24-ին։ 

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 8 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Բետիսն» ունի 2 միավոր և 17-րդն է։

Լա լիգա, չորրորդ տուր

«Ռեալ» - «Բետիս»` 2-0

Կիլիան Մբապե, 67, 75 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ