Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում ընդունեց «Վալենսիային» և հաղթեց 4-0 հաշվով:
Դուբլ գրանցեց հարձակվող Կիլիան Մբապեն, հեռվից հարվածներով մեկական տպավորիչ գոլ խփեցին կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և պաշտպան Ալվարո Կառերասը:
Մբապեն 13 գոլով առաջնության գլխավոր ռմբարկուն է:
Առաջին խաղակեսում «Վալենսիայի» դարպասին նշանակվեց երկու 11-մետրանոց. մեկն իրացրեց Մբապեն, մյուսից էլ վրիպեց Վինիսիուս Ժունիորը:
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 30 միավորով մնում է առաջին տեղում, 8 միավորով գերազանցում է գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Վալենսիան» 9 միավորով 18-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 11-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա»` 4-0
Կիլիան Մբապե, 19 (11մ), 31, Ջուդ Բելինգհեմ, 44, Ալվարո Կառերաս, 82
Չիրացված 11մ` Վինիսիուս Ժունիոր, 43 («Ռեալ Մադրիդ»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


