Logo

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը գոլառատ խաղում

01:59 / 30.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունեց «Լեգանեսին» և հաղթեց 3-2 հաշվով:

32-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Մինչև առաջին խաղակեսի ավարտը «Լեգանեսը» երկու գոլ խփեց: 47-րդ րոպեին Բելինգհեմը հավասարեցրեց հաշիվը, իսկ 76-ին Մբապեն տուգանայինից խփած գոլով հաղթանակ պարգևեց գործող չեմպիոնին:

Ի դեպ, Մբապեն իր կարիերայում առաջին անգամ գոլ խփեց տուգանային հարվածով: 26-ամյա ֆուտբոլիստը 22 գոլով Լա լիգայի երկրորդ ռմբարկուն է: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, որը 23 գոլ է խփել:

Կառլո Անչելոտիի թիմը 63 միավորով հավասարվեց առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը դեռ պետք է անցկացնի: «Լեգանեսը» 27 միավորով 18-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 29-րդ տուր

«Ռեալ» - «Լեգանես»` 3-2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 32 (11մ), 76, Ջուդ Բելինգհեմ, 47 - Դիեգո Գարսիա, 33, Դանի Ռաբա, 41

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ