ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կրկին խոսել է իր ապագայի մասին:
«Ես դեռ ընտրություն չեմ կատարել ապագայի հարցում, դա բոլորը գիտեն։ Կարծում եմ՝ պատճառները շատ են։ Եթե որոշում կայացնեի, կհայտարարեի։
Հնարավո՞ր է, որ ես մնամ ՊՍԺ-ում. իհարկե»,- Մբապեի խոսքն է մեջբերում Prime Video-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն կարիերան շարունակելու 2 տարբերակ է դիտարկում. նա կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» կամ կմնա ՊՍԺ-ում՝ չնայած «Բարսելոնայի» հետաքրքրությանը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացին անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:


