Logo

Մբապեն նշել է «Ոսկե գնդակ 2022»-ի 3 գլխավոր հավակնորդներին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:06 / 13.08.2022• ՍՊՈՐՏ
null

Լիգա 1-ի գործող չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Ոսկե գնդակ 2022»-ի հավակնորդների մասին: 

«Իմ եռյակում Բենզեման է, ես ու Մանեն: Նախորդ մրցաշրջանը շատ հաջող էր Կարիմի համար: 34 տարեկանում նա իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց` 5-րդ անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում: Կարիմի փոխարեն՝ ես կդադարեի մտածել «Ոսկե գնդակի» մասին, եթե չհաղթեի այս տարի»,- աշխարհի չեմպիոնի խոսքը փոխանցում է GFFN-ը: 

Հիշեցնենք, որ ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը հանձնելու կանոնները փոխվել են. այժմ մրցանակը կտրվի մրցաշրջանի ավարտի, ոչ թե օրացուցային տարվա ամփոփումով: 

2021 թվականին «Ոսկե գնդակը» կարիերայում 7-րդ անգամ ստացել էր ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ