Logo

Մբապե. «Մեծ պատիվ է խաղալ Ռոնալդուի դեմ, բայց մենք հույս ունենք հաղթել վաղվա մրցավեճում»

20:47 / 04.07.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն խոսել է Պորտուգալիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի դիմակայության և մրցակցի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Մեծ պատիվ է խաղալ նրա դեմ, բոլորը գիտեն, թե որքան եմ հիանում Ռոնալդուով։ Մենք միշտ կապի մեջ ենք։ Նա կմնա ֆուտբոլի լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել վաղվա խաղում:

Ես նախանձո՞ւմ եմ Ռոնալդուին. պետք է հասկանալ, որ Կրիշտիանուին շատ են գնահատում, նա յուրահատուկ խաղացող է, և նրա ձեռքբերումները խոսում են դրա մասին։ Միայն հարգանք կա նրա հանդեպ:

Ուզում եմ գնալ իմ ճանապարհով։ Հուսով եմ, որ «Ռեալում» մեծ էջ կգրեմ, բայց դա այլ կերպ կլինի»,- 25-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիա - Ֆրանսիա խաղը տեղի կունենա հուլիսի 5-ին Համբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Իսպանիա - Գերմանիա դիմակայության ուժեղագույնին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա