Logo

Մբապե. «Մենք պետք է ավելի լավ պայքարենք ռասիզմի դեմ»

13:10 / 12.07.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլում ռասիզմի մասին:

«Մենք պետք է ավելի լավ պայքարենք ռասիզմի դեմ: Արդեն սկսել ենք գործընթացը, բայց պետք է ավելին անենք և այս խնդիրը քննարկենք իշխանությունների հետ:

Վինիսիուսը տուժեց, բայց նա միակը չէ: Նման պահվածքն արդարացում չունի»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում «Վալենսիայի» երկրպագուները ռասիստական արտահայտություններ էին հնչեցրել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին:

«Վալենսիան» տուգանվել էր 45 հազար եվրոյով, իսկ ստադիոնի տրիբունաներից մեկը 5 խաղով փակվել էր: Հետագայում պատիժը կրճատվել էր երկու խաղով, իսկ տուգանքը կազմել էր 27 հազար եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ