Logo

Մբապե. «Հպարտ եմ և երջանիկ, որ միանում եմ իմ երազանքի ակումբին»

22:32 / 03.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն սոցցանցերում գրառում է կատարել՝ մեկնաբանելով Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը:

«Իրականացված երազանք: Հպարտ եմ և երջանիկ, որ միանում եմ իմ երազանքի ակումբին՝ Մադրիդի «Ռեալին»: Ոչ ոք չի կարող հասկանալ, թե որքան հուզված եմ հիմա:

Անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպելուն, մադրիդիստներ: Շնորհակալ եմ ձեզ անհավանական աջակցության համար: Hala Madrid»,- գրել է 25-ամյա հարձակվողը:

Մբապեն գրառմանը կից հրապարակել է լուսանկարներ, որոնցում ինքը պատանեկան տարիքում «Ռեալի» համազգեստով է: Լուսանկարներից մեկում Մբապեն «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուի՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ է:

Քիչ առաջ «Արքայական ակումբը» հայտարարել էր, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացած Մբապեի հետ համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր: Ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իսպանական ակումբ:

Մեկ ամիս առաջ Մբապեն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական գրանդից: 

Մբապեն ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել էր 308 հանդիպման, դարձել 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ