Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն համեմատել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունները:
«Եվրոն ավելի բարդ է, քան Մունդիալը: Արդեն խմբային փուլում անչափ դժվար է: Մենք 24 տարի չենք հաղթել այդ մրցաշարը, դա շատ է, բայց մեզ վրա լրացուցիչ ճնշում չենք գործադրում:
Այժմ մեր նպատակը խմբային փուլում լավ խաղալն է և հենց դրան ենք պատրաստվում»,- Մադրիդի «Ռեալի» նորեկի խոսքն է մեջբերում RMC Sport-ը:
Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցներն են Նիդերլանդները, Ավստրիան և Լեհաստանը: