Logo

Մբապե. «Եթե Զիդանը ժպտում է իմ խաղին, ես աշխարհի ամենաերջանիկ տղան եմ»

19:26 / 20.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղից հետո խոսել է նաև իր լեգենդար հայրենակցի` Զինեդին Զիդանի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Նա ինձ համար կուռք է, հատկապես լինելով ֆրանսիացի և «Ռեալի» երկրպագու։ Եթե նա ժպտում է իմ խաղին, ես աշխարհի ամենաերջանիկ տղան եմ»,- ասել է Մբապեն:

Ֆրանսիայի հավաքականի ավագի հեթ-տրիկի շնորհիվ Իսպանիայի չեմպիոնը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում տանը 3-1 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Կառլո Անչելոտիի թիմը դիմակայությունում հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Մբապեն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ