«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրի խաղից առաջ՝ ասուլիսի ընթացքում, խոսել է մադրիդյան թիմում իր ադապտացիայի մասին:
««Ռեալում» խաղալու առաջին շաբաթների ընթացքում ես հոգեբանական լուրջ խնդիրներ ունեի: Անդադար մտածում էի՝ ինչպես խաղալ, որ դիրքում, ինչպես տեղաշարժվել: Իսկ երբ շատ ես մտածում, լավ չես խաղում:
Քննադատությունը նորմալ է, հատկապես պարտություններից հետո: Այն մեզ ավելի ուժեղ է դարձնում: Հիմա հրաշալի եմ զգում այստեղ, երջանիկ եմ, քանի որ «Սանտիագո Բեռնաբեուում» խաղալը երազանք է, Մադրիդում մարզվելը երազանք է, սպիտակ մարզաշապիկը հագնելը երազանք է»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


