Logo

Մբապե. «ՉԼ-ն հաղթելու գլխավոր հավակնորդը միշտ «Ռեալն» է»

15:54 / 07.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարծում է, որ «Արքայական ակումբը» մշտապես Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդն է, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով BILD-ին:

«Ես միշտ ասում եմ, որ հաղթելու գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։ Եվրոպայում շատ լավ թիմեր կան, մենք դա տեսանք նախորդ տարի՝ նոր ձևաչափով։ Այս տարին ավելի լավը կլինի»,- ասել է ֆրանսիացին:

«Ռեալն» ակումբային գլխավոր եվրագավաթի նախորդ մրցաշրջանում պայքարն ավարտել էր քառորդ եզրափակիչում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ