Logo

Մբապե. «Չեմպիոնների լիգան պետք է սկսենք հաղթանակով»

15:29 / 15.09.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունում սպասվող մեկնարկի մասին:

«Ինչպես ասել եմ առաջին օրը, Մադրիդ եմ եկել նման երեկոների համար։ Շատ կենտրոնացած ենք այն ամենի վրա, ինչ մենք պետք է անենք, քանի որ Չեմպիոնների լիգայում շատ բան է փոխվել: Հիմա սա նոր մրցակցություն է, որում պետք է սկսել հաղթանակով»,- Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա ավագի խոսքը մեջբերում է Marca-ն։

Գործող գավաթակիր «Ռեալը» հիմնական փուլի առաջին տուրում սեպտեմբերի 17-ին կընդունի գերմանական «Շտուտգարտին»:

Հիշեցնենք, որ առաջին անգամ գլխավոր եվրագավաթի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, այսինքն` բոլոր թիմերը կլինեն մեկ աղյուսակում: Մասնակիցների քանակն էլ ավելացել է չորսով և դարձել 36:

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում, չորսական տնային և արտագնա: 1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ