Logo

Մբապե. «Ցանկանում ենք դառնալ Եվրոպայի չեմպիոն»

16:54 / 26.03.2023ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ ցանկանում է դառնալ Եվրոպայի չեմպիոն:

«Մեր նպատակը Եվրո-2024-ի հիմնական փուլի ուղեգիր նվաճելն է: Հետո ցանկանում ենք նվաճել Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում ընդունել էր Նիդերլանդների թիմին և Մբապեի դուբլի օգնությամբ հաղթել 4-0 հաշվով: Դիդյե Դեշամի գլխավորած թիմը մարտի 27-ին երկրորդ տուրում կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ