Կիլիան Մբապեն խոսել է Մադրիդի «Ռեալում» իր մրցելույթների մասին.
«Միշտ ցանկացել եմ խաղալ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։ Ուզում էի, որ բոլոր երկրպագուները վանկարկեն իմ անունը, իսկ ես գոլեր խփեմ ու երջանիկ լինեմ։
Ես Զինեդին Զիդանի և «Գալակտիկոսի» երկրպագուն եմ եղել։ Սա աշխարհի լավագույն ակումբն է։ Ոչ մի տեղ չկա նման մթնոլորտ։
Ընդհանուր առմամբ, ես սովորական մարդ եմ, որը հետևում է շուրջբոլորը կատարվող իրադարձություններին։ Դրանք կարող են ինչպես զայրացնել, այնպես էլ նյարդայնացնել ինձ։
Ծնողներս անցնող տարիներին արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնեմ։ Ես երազանք ունեի, որը դարձավ նպատակ, իսկ այժմ այն իրականություն է։ Ցանկանում եմ «Ռեալի» հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները` Լա լիգան, Չեմպիոնների լիգան և Իսպանիայի գավաթը»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։
Մբապեն նախորդ ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ»։ Նա «Արքայական ակումբում» 44 խաղում խփել է 33 գոլ, կատարել 4 ասիստ։


