Logo

Մբապե. «Ցանկանում եմ նվաճել բոլոր գավաթները»

09:24 / 29.12.2022• ՍՊՈՐՏ
null

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրում «Ստրասբուրի» նկատմամբ հաղթանակից հետո նշել է, որ ցանկանում է ընթացիկ մրցաշջանում նվաճել ակումբային բոլոր տիտղոսները:

«Իմ ուղերձը պարզ էր՝ ցույց տալ, որ անկախ նրանից, թե ինչ է պատահում ազգային հավաքականում, ՊՍԺ-ն առանձին կողմ է, և ես վճռական եմ մնում բոլոր գավաթները մայրաքաղաք բերելու հարցում»,- 24-ամյա ռմբարկուի խոսքը մեջբերում է GFFN-ը:

Հիշեցնենք, որ Մբապեն «Ստրասբուրի» դեմ տնային խաղում (2-1) ՊՍԺ-ին հաղթանակ էր պարգևել ավելացված ժամանակի 6-րդ րոպեին՝ դիպուկ իրացնելով իր վաստակած 11-մետրանոցը: Ֆրանսիացի հարձակվողը 13 գոլով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է, իսկ ՊՍԺ-ն 44 միավորով առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ