Logo

Մբապե. «Բոլորդ իմ ապագայի մասին կիմանաք մինչև Եվրո-ի մեկնարկը»

16:36 / 24.03.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ապագայի մասին:

«Բոլորիդ իմ ապագայի մասին կիմանաք մինչև Եվրո-ի մեկնարկը: Ես շատ հանգիստ եմ այս հարցում: Իմ ապագան այլևս կարևոր թեմա չէ ակումբի համար։ Այս մասին ինձ հետ այլևս ոչ ոք չի խոսում։ Եվրոպայի առաջնությանը կմեկնեմ սառը գլխով, պատրաստ՝ մեծ նվաճումների»,- Մբապեի խոսքը մեջբերում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ամիսներ առաջ Ռոմանոն հայտնել էր, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը փարիզյան ակումբի սեփականատիրոջը տեղեկացրել է ամռանը թիմից հեռանալու մտադրության մասին: 25-ամյա ֆուտբոլիստի պաայմանագրի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին: Սպասվում է, որ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, մրցաշարը կանցկացվի Գերմանիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ