Logo

Մբապե. «Անհավանական է առաջին տարում կրկնել իմ կուռքի` Ռոնալդուի ռեկորդը»

12:27 / 21.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը կրկնելու մասին, հաղորդում է Marca-ն:

«Սա հատուկ օր է, քանի որ իմ ծննդյան տարեդարձն է։ Ես միշտ ասել եմ, որ մանկուց երազել եմ ծննդյանս տարեդարձի օրը պրոֆեսիոնալ խաղ անցկացնելու մասին, հատկապես իմ երազանքի թիմի հետ։ Նպատակն էր տարին հաղթանակով ավարտել։

Անհավանական է առաջին տարում կրկնել իմ կուռքի` Ռոնալդուի ռեկորդը։ Տոնակատարությունը նրա համար էր. ես ուզում էի նրան ժեստ անել, քանի որ նա միշտ լավ է վերաբերվել ինձ, օգնել է հարմարվել Մադրիդին, և հիմա լավ է, որ ես օգնում եմ «Ռեալին» հաղթել։

Ես այսօր ուզում էի դա կիսել նրա հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա հիմա իմ ընկերն է, և ես նրան եմ հղում իմ ողջույնները, նաև թիմի բոլոր երկրպագուներին. շնորհավոր Սուրբ Ծնունդ և Նոր Տարի»,- ասել է ֆրանսիացին:

Մբապեն 2025 թվականին «Արքայական ակումբի» կազմում խփել է 59 գոլ՝ կրկնելով օրացուցային տարվա ընթացքում մադրիդյան գրանդի պատմության մեջ գոլերի քանակով ռեկորդակիր, լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը:

«Սևիլիայի» դեմ Լա լիգայի 17-րդ տուրի խաղում (2-0) դարպասի գրավմամբ աչքի ընկնելուց և այդպիսով Կրիշտիանուի ռեկորդը կրկնելուց հետո ֆրանսիացի հարձակվողը հաջողությունը տոնել է Ռոնալդուի ոճով ու նրան համբույր ուղարկել հեռարձակման տեսախցիկի միջոցով:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ