Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը:
«Շատ բան չի կորցրել ՊՍԺ-ն, եթե նայեք երկու թիմերի վիճակին: «Բավարիան» ունի հիանալի կազմ: Այս թիմը ստեղծվել է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։
Ես մրցաշրջանի սկզբում Չեմպիոնների լիգայում իմ առաջին ասուլիսում ասացի, որ կանենք հնարավորը։ Սա մեր առավելագույնն է, վերջ։ Պատրաստվում ենք վերադառնալ մեր առօրյային, որը Ֆրանսիայի առաջնությունն է»,- Մբապեի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: Ֆրանսիայի չեմպիոնը պարտվել էր նաև տնային խաղում (0-1): Երկրորդ տարին անընդմեջ ՊՍԺ-ն չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը։