Logo

Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին

16:23 / 27.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին: Ավելի վաղ «Սիթիի» երկրպագուներն «Էվերթոնի» դեմ (1-1) Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպման վերջում սուլել էին ֆուտբոլիստներին:

««Սիթիի» ֆանատները խաղի վերջում սուլում են: Տարիների անհավանական հաջողություններ և հնարավորություն տեսնելու սպորտի պատմության մեջ լավագույն ֆուտբոլը: Իսկ երբ թիմն ամենաշատը նրանց կարիքն ունի...»,- սոցցանցերում գրել է անգլիական ֆուտբոլի լեգենդը:

Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում նախորդ 13 խաղում ընդամենը մեկ հաղթանակ է տարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա