«Չիկագո Բուլզի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, որը հանրահայտ Nike բրենդի դեսպանն է, 1 միլիոն դոլար է հանգանակել Պորտլենդում սրտաբանական հիվանդությունների կենտրոն բացելու համար, հայտնում է Hoopshype-ը:
Բարեգործությունը ծառայելու է սրտի ամիլոիդոզ կենտրոնին, որը կոչվելու է մեկ այլ մեծագույն խաղացող Հովարդ Ուայթի անունով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայքլ Ջորդանի Air Jordan XI խաղակոշիկները, որոնցով նա մասնակցել էր 1996 թվականի NBA-ի եզրափակիչին, վաճառվել էր 462 հազար դոլարով, իսկ նրա ստորագրությամբ 2003-2004 հավաքածուի Logoman քարտի եզակի օրինակի համար վճարել էին 2.98 միլիոն դոլար: