Logo

Մայքլ Ջորդանը ցանկանում է վաճառել «Շառլոտի» բաժնետոմսերի մեծ մասը

13:26 / 17.03.2023Բասկետբոլ
null

NBA-ի 6-ակի չեմպիոն, ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը բանակցություններ է վարում «Շառլոտ Հորնեթս» աոկւմբի բաժնետոմսերի մեծ մասի վաճառքի շուրջ:

Ըստ ESPN-ի՝ հավանական գնորդներն են Գեյբ Պլոտկինը և Ռիկ Շնելը, որին պատկանում է «Ատլանտա Հոքսի» բաժնետոմսերի փոքր մասը:

Ակնկալվում է, որ Ջորդանը կպահպանի «Շառլոտի» բաժնետոմսերի փոքր մասը:

Հիշեցնենք, որ լեգենդար բասկետբոլիստը NBA-ի «Շառլոտի» բաժնետեր էր դարձել 2006 թվականին, իսկ 2009-ից ակումբի սեփականատերն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ