Logo

Մայք Թայսոնը խնդիրներ ունի Ջեյք Փոլի հետ մենամարտից առաջ

16:28 / 18.09.2024Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը խոստովանել է, որ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի հետ մենամարտի նախապատրաստական փուլում խնդիրներ ունի:

«Այդ մենամարտը չի փոխի իմ կյանքը: Ես ուղղակի ցանկանում եմ անել դա: Գիտեմ, որ հաղթանակները կռում են մարզասրահում: Այժմ ինձ համար բարդ է քայլելը, սակայն մեկ կամ երկու ամսից ամեն ինչ կարգին կլինի»,- լեգենդար բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է USA Today-ը:

Հիշեցնենք, որ Թայսոն - Փոլ մենամարտը պետք է կայանար հուլիսի 20-ին, սակայն Թայսոնն առողջական խնդիրներ էր ունեցել, բուժանձնակազմը նրան խորհուրդ էր տվել մի քանի շաբաթ նվազագույնի հասցնել ֆիզիկական ակտիվությունը, ինչից հետո նոր վերադառնալ լիարժեք մարզումների:

Մենամարտի նոր ժամկետ է նշանակվել նոյեմբերի 15-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ