Logo

Մայք Թայսոնը` կարիերայի գլխավոր հիասթափության մասին

00:38 / 26.02.2025Բռնցքամարտ
null

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնն ասել է, թե որն է իր կարիերայի գլխավոր հիասթափությունը, հաղորդում է World Boxing News-ը:

«Կցանկանայի Օլիմպիական չեմպիոն դառնալ, բայց պարտվեցի որակավորման փուլում ու չկարողացա մասնակցել Լոս Անջելեսի Խաղերին։ Դա իմ կարիերայի գլխավոր հիասթափությունն է»,- խոստովանել է լեգենդար բռնցքամարտիկը։

Թայսոնը 1984թ. Օլիմպիական խաղերի որակավորման փուլի եզրափակիչում մրցել է Հենրի Թիլմանի դեմ։ Երկու մենամարտ է կայացել, որոնցում Թայսոնը պարտվել է։ Հետագայում Թիլմանը 91 կգ քաշային կարգում դարձել է օլիմպիական չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ