Logo

Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնս-կրտսերի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.11.2020ՍՊՈՐՏ
skynews mike tyson roy jones jr 5187045 - Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնս-կրտսերի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:06

-

-

Լոս Անջելեսի Staples Center արենայում բռնցքամարտի շոու է կայացել:

Երեկոյի գլխավոր իրադարձությունը ծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս-կրտսերի մենամարտն էր: Այն անցկացվել է 2-ական րոպեից բաղկացած 8 ռաունդով: Գրանցվել է ոչ-ոքի:

Մենամարտի մրցավարները եղել են աշխարհի նախկին չեմպիոններ Չեդ Դոուսոնը, Վինի Պացիենցան ու Քրիստի Մարտինը: Ըստ վերջինիս՝ եղել է ոչ-ոքի՝ 76-76, Դոուսոնը հաղթանակը շնորհել է Թայսոնին՝ 79-73, իսկ Պացիենցան՝ Ջոնսին՝ 80-76:

Թայսոնը վերսկսել էր կարիերան ելույթներն ավարտելուց 15 տարի անց: Նա մենամարտի արդյունքում ստանալու է 10, Ջոնս-կրտսերը՝ 1 միլիոն դոլար: Գումարը փոխանցվելու է բարեգործական միջոցառումների:

54-ամյա Մայքը մինչ այս անցկացրել էր 58 մենամարտ, տոնել 50 հաղթանակ և կրել 8 պարտություն, իսկ Ջոնսը, որը 2018 թվականից ի վեր առաջին անգամ էր հայտնվել ռինգում, 75 մենամարտում գրանցել էր 66 հաղթանակ, 9 անգամ զիջել մրցակիցներին:

Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում հերթական մենամարտը կանցկացնի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ