Logo

Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի միջև մենամարտը հետաձգվել է

15:46 / 01.06.2024Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի ու ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի միջև մենամարտը հետաձգվել է, հայտնում է Netflix-ը։

57-ամյա Թայսնոնի ինքնազգացողությունը վատացել է Մայամիից Լոս Անջելես թռիչքի ժամանակ։ Նա ստամոքսի շրջանում սուր ցավեր է ունեցել։

Չնայած Թայսոնը սոցցանցերում հայտարարել է, որ իր առողջական վիճակը կայունացել է, բուժանձնակազմը նրան խորհուրդ է տվել մի քանի շաբաթ նվազագույնի հասցնել ֆիզիկական ակտիվությունը, ինչից հետո նոր վերադառնալ լիարժեք մարզումային ծրագրին.

«Մայքն ու Ջեքը եկան այն եզրահանգմանը, որ երկուսին էլ հավասար պայմաններ են պետք` մենամարտին լավագույն մարզավիճակում մոտենալու համար։ Մարզիկների առողջությունն ու բարեկեցությունը մեր առաջնահերթ խնդիրն է»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։

Նախապես որոշված էր, որ կողմերի մենամարտը կայանալու էր հուլիսի 20-ին Դալասում։ Մենամարտը հեռարձակվելու է բացառապես միայն Netflix-ով, որի անցկացման նոր օրը կհրապարակվի հունիսի 7-ին։

Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, գրանցվել էր ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա