ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի հայացքների մենամարտը:
Լեգենդար ամերիկացու վերադարձը զարդարելու է նոյեմբերի 15-ի բռնցքամարտի երեկոն:
Հիշեցնենք, որ 58-ամյա Թայսոնը նախորդ պաշտոնական մենամարտն անցկացրել է 2005 թվականին։ Ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում ունի 50 հաղթանակ և 6 պարտություն։ 27-ամյա Փոլը հաղթել է 10 մենամարտում, ունի մեկ պարտություն: