Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնն ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո խոսել է ինքնազգացողության մասին:
Ավելի վաղ 57-ամյա մարզիկն ինքնաթիռում ստամոքսի սուր ցավեր էր ունեցել, իսկ վայրէջքից հետո հոսպիտալացվել էր:
«Այժմ 100 տոկոսով լավ եմ զգում ինձ, չնայած դա պարտադիր չէ, որպեսզի ծեծեմ Ջեյք Փոլին»,- սոցցանցերում գրել է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Մայք Թայսոնն ու հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը պաշտոնական մենամարտ են անցկացնելու Դալասում:
Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, գրանցվել էր ոչ-ոքի: