«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը որակազրկվել է Իտալիայի Ա սերիայի մեկ խաղով, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ա սերիայի «Լացիոյի» դեմ 27-րդ տուրի խաղից (1-2) հետո ֆրանսիացի դարպասապահը դժգոհել է գլխավոր մրցավար Ջանլուկա Մանյանելոյի կայացրած որոշումներից և կոպիտ խոսել նրա հետ։ Կարգապահական կոմիտեն Մենյանին նաև տուգանել է 15 հազար եվրոյով։
29-ամյա դարպասապահը բաց կթողնի 28-րդ տուրի «Լեչեի» դեմ կայանալիք հանդիպումը։
Հիշեցնենք, որ «Լացիոյի» դեմ հանդիպման ավելացրած 8-րդ րոպեին Մանյանելին Մենյանի` դանիացի վինգեր Գուստավ Իսակսենի նկատմամբ կանոնների խախտումից հետո 11-մետրանոց է նշանակել «Միլանի» դարպասին։ Հռոմեական ակումբի վինգեր Պեդրոն աչքի է ընկել և հաղթանակ պարգևել իր թիմին։