Logo

«Մայիսին «Բարսելոնան» կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում». Ֆերմին Լոպես

16:47 / 15.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը հավատացած է, որ կատալոնական ակումբը լինելու է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցներից մեկը, հաղորդում է Sport-ը:

«Ես 12 տարեկան էի, երբ «Բարսելոնան» վերջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան: Հաղթանակը նշում էի ընտանիքիս հետ: Այս տարվա մայիսի 31-ին ես կլինեմ այնտեղ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»,- ասել է Իսպանիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը:

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում «Բարսելոնան» զբաղեցրել է երկրորդ տեղը և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Կատալոնական ակումբն այդ փուլում իր մրցակցին կիմանա փետրվարի 21-ին կայանալիք վիճակահանությունից հետո, որը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում (մեկնարկը՝ ժամը 15:00-ին):

Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ