Հայաստանի ներկայացուցիչ Մայիս Ներսիսյանը (64 կգ) ոսկե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող սամբոյի Եվրոպայի առաջնությունում:
Մարտական սամբոյում հանդես եկող Ներսիսյանը եզրափակիչում 11-0 հաշվով վաղաժամ հաղթանակի հասավ բելառուս Եվգենի Միխնոյի նկատմամբ: Մինչև եզրափակիչ հասնելը հայ մարզիկը հաղթել է նաև ուկրաինացի և լիտվացի մրցակիցների:
Ի դեպ, Մայիս Ներսիսյանը Եվրոպայի գործող չեմպիոն է գրեփլինգում:
Հիշեցնենք, որ սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Ֆոտո՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիա


