Մայամիում կբացվի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի կյանքին նվիրված ինտերակտիվ թանգարան, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Թանգարանի բացումը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 25-ին: Messi Experience Park-ը կներառի մի շարք ինտերակտիվ տարածքներ և միջոցառումներ: Արգենտինացու երկրպագուները հնարավորություն կունենան տեսնելու նրա ֆուտբոլային կարիերայի զարգացումը՝ սկսած Լեոյի մանկությունից մինչև այս օրերը:
Ֆուտբոլիստի երկրպագուները հնարավորություն կունենան փորձելու նրա մարզումային ծրագիրը՝ ցուցադրելով իրենց արդյունքներն իրական ժամանակում, ինչպես նաև արհեստական բանականության օգնությամբ ինքնանկարվելու ու նույնիսկ զրուցելու «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի հետ։
Մեկնաբանելով այս իրադարձությունը՝ Մեսին ընդգծել է, որ ուրախ է նախագծի մի մասը լինելու համար, և որ իր կյանքը խաղադաշտում ու դրանից դուրս զգալու հնարավորություն է ընձեռվելու երկրպագուներին: