Մայամիի «Ինտերը» MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում հյուրընկալվեց «Նյու Յորք Ռեդ Բուլզին» և պարտվեց 0-4 հաշվով:
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ շոտլանդացի հարձակվող Լյուիս Մորգանը, մեկ գոլ էլ խփեց վենեսուելացի կիսապաշտպան Վիկելման Կարմոնան:
«Ինտերի» կազմում վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 6 խաղից հետո 10 միավորով երկրորդն է, նույնքան միավոր ունի նաև առաջատար «Քոլամբուս Քրյուն», որը երկու հանդիպում քիչ է անցկացրել: «Նյու Յորք Ռեդ Բուլզը» 5 խաղից հետո նույնպես 10 միավոր ունի և 3-4-րդ տեղերն է բաժանում «Մինեսոտայի» հետ:
MLS-ի կանոնավոր առաջնություն
«Նյու Յորք Ռեդ Բուլզ» - «Ինտեր Մայամի»՝ 4-0
Լյուիս Մորգան, 3, 51, 70, Վիկելման Կարմոնա, 66


