Logo

Մայամիի «Ինտերի» երկրպագուների մի մասը հեռացել է մարզադաշտից Մեսիի՝ առաջին կեսում փոխարինվելուց անմիջապես հետո

18:08 / 21.09.2023Ֆուտբոլ
null

Մայամիի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով փոխարինվել է «Տորոնտոյի» դեմ խաղի (4-0) առաջին կեսում:

Աշխարհի չեմպիոնի՝ խաղադաշտը լքելուն գրեթե զուգահեռ մարզադաշտից հեռացել են Մայամիի «Ինտերի» մեծ թվով երկրպագուներ:

Մեսին վնասվածքի պատճառով փոխարինվել է 37-րդ րոպեին, իսկ երկրպագուները զանգվածաբար հեռացել են տրիբունաներից 39-րդ րոպեին:

 

 

Մինչև Մեսիի փոխարինումը վնասվածքի պատճառով փոխարինվել էր նաև Ժորդի Ալբան: Երկու ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն թիմի հաջորդ հանդիպումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ